MediaArm.am Հուլիսի լույս 2-ի գիշերը ժամը 1.28-ին ոստիկանության Նաիրիի բաժին ստացվել է ահազանգ Եղվարդի բնակիչ 61-ամյա մի տղամարդու բջջային հեռախոսից:
Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ ահազանգողը կին էր, նա խնդրում էր մոտենալ Եղվարդի հուշարձանին, քանի որ ինքը մարդ է սպանել:
Ոստիակններն այդ վայրում հայտնաբերել են բջջային հեռախոսի տիրոջ դին: Ահազանգող 31-ամյա կինը արդեն ոստիկանությունում տվել է խոստովանական ցուցմունք, ըստ որի մեքենայի մեջ նրա եւ տղամարդու միջեւ ծագել է վեճ, միմյանց հասցրել են բազմաթիվ հարվածներ, ի վերջո, կինը սրբիչով խեղդամահ է արել տղամարդուն:
Վեճի պատճառն ու դեպքի հանգամանքները պարզվում են: