ՏԵՍԱՆՅՈՒԹ. Մանվել Գրիգորյանի որդին պատասխան է պահանջել Սերժ Սարգսյանից և ծաղրել Վանեցյանին

Իրադարձային mediaarm 2021-06-16 20:13:00 804
20190007738600668674543283383951029471293396n_qpAcC.jpg

MediaArm.am Արցախի հերոս, ամիսներ առաջ իր մահկանացուն կնքած գեներալ-լեյտենանտ Մանվել Գրիգորյանի որդին՝ Արա Գրիգորյանն, այսօր՝ հունիսի 16-ին, ակցիա էր կազմակերպել Հանրապետական կուսակցության գրասենյակի դիմաց։ Օրը հատկանշական է` տարիներ առաջ հենց այս օրն է ԱԱԾ-ի կողմից ձերբակալվել Մանվել Գրիգորյանը։ 

Ակցիայի շրջանակներում Արա Գրիգորյանը բաց նամակ փոխանցեց ու պահանջ ներկայացրեց ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանին, ինչպես նաև ուղերձով դիմեց, ինչպես ինքն է նշում՝ «ապօրինի ձերբակալման պատասխանատու, այդ ժամանակվա ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանին»։

«Պարոն Սարգսյան, Դուք այսօր կանգնած եք բազմակի ճամբարափոխ մեկի կողքին, որը գիտակցաբար և ջանասիրաբար կատարեց կապիտուլյանտ վիժվածքի հրահանգները։ Նա ստով, կեղծիքով, զրպարտությամբ ապականեց Հայաստանի ամենաարժանի զավակներից մեկի՝ Արցախի հերոսի, Ձեր զինակցի ու ընկերոջ պատիվը։ Այդ ընթացքում Ձեր զինակից ընկերը ենթարկվեց տարատեսակ կտտանքների, որոնց արդյունքում վաղաժամ վախճանվեց՝ զրպարտված ու հալածված։ Այդ ամենի համար Արթուր Վանեցյանը մինչ օրս չի ապաշխարել։ Անտեսելով այս ամենը` Ձեր ամբողջ ռեսուրսը լծել եք այդ մարդուն՝ պետության ղեկը հանձնելու գործին։ Գրավոր պարզաբանում եմ պահանջում Ձեզանից, թե ի՞նչ բարոյական և քաղաքական տրամաբանությամբ եք Ձեր ընկերոջ բարի համբավը ստով ու կեղծիքով անդառնալիորեն ապականած և հալածանքով սպանած մարդուն դարձրել Ձեր քաղաքական թիմի առաջնորդ»,- նամակում նշել է Մանվել Գրիգորյանի որդին։

Ակցիայի մասնակցիները Արթուր Վանեցյանի լուսանկարով և նրան ուղղված գրառումներով «տուշոնկաներ» թողեցին ՀՀԿ գրասենյակի դիմաց՝ ի պատասխան նախկին ԱԱԾ տնօրենի գործողությունների, որոնք իրականացվել են Մանվել Գրիգորյանի նկատմամբ։

«2018 թ․ այս օրը ապօրինաբար ձերբակալվեց հայրս։ Այդ ժամանակ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը տուշոնկա էր բերել մեր տուն և այսօր այդ կեղծ տուշոնկաները բերել եմ վերադարձնեմ նրան։ Քանի որ ՀՀԿ-ի շենքում ինձ համար նաև հարազատ մարդիկ են լինում, ես տուշոնկաները ներս մտցնելու փոխարեն դրանք կդնեմ շենքի մուտքի մոտ՝ պլենդուզից ներքև՝ իր մակարդակին հավասար, թող գա այստեղից վերցնի, նաև կուղարկեմ իր գրասենյակ»,- նշեց Արա Գրիգորյանը։

Վերջում նա հորդորեց քաղաքական ենթատեքստ չփնտրել, քանի որ ակցիան վերքաղաքական է և կրելու է շարունակական բնույթ։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ