Թուրքիան էլ թշնամի չէ. ԱԽ քարտուղարը պարզաբանում է

Իրադարձային mediaarm 2021-08-21 20:14:00 1059
armen-grigoryan-580x427_qdAbH.jpg

MediaArm.am ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը «Հանրային հեռուստընկերությանը» տված հարցազրույցում, ի թիվս կառավարության նոր ծրագրում առկա այլ դրույթների՝ անդրադարձել է նաև Թուրքիայի հետ հարաբերություններին:

Հարցազրուցավարը մեջբերելով կառավարության ծրագրի մի քանի արձանագրումներ, մասնավորապես, որ Արցախյան 44-օրյա պատերազմում Թուրքիայի բացահայտ ներգրավվածությունը բացասական ազդեցություն է ունեցել, և, որ Հայաստանը մշտապես պատրաստ է Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերությունների կարգավորմանը, որը բխում է տարածաշրջանային կայունության, զարգացման շահերից, որ այսօր էլ Հայաստանը պատրաստակամ է ջանքեր գործադրել Թուրքիայի հետ հարաբերությունները կարգավորելու ուղղությամբ՝ աստիճանաբար բնականոն հարաբերություններ հաստատելու նպատակով՝ ԱԽ քարտուղարից հետաքրքրվեց՝ ո՞ւր է, որ Թուրքիան մեր թշնամին է.  չէ՞ որ ՀՀ անվտանգության մեր հայեցակարգում Թուրքիան մեր թշնամին էր:

Հնչեցված հարցին ի պատասխան՝ Արմեն Գրիգորյանը հակադարձեց․ «Ե՞վ»:

Հարցազրուցավարն արձագանքեց՝ «Դուք պետք է ասեք»:

ԱԽ քարտուղարը մանրամասնեց. «Ընդհանուր առմամբ, 44-օրյա պատերազմին հետևող քաղաքականությունը, ինչպես նաև՝ 1990-ականներին, 2000-ականներին և 2010-ականներին Հայաստանի դիրքորոշումը միշտ այդպիսին է եղել»:

«Ես գիտեմ, որ թշնամի պետության հետ առանց նախապայմանների հարաբերություններ չեն կառուցում. նախ լուծում են այդ թշնամանքը»,- նկատեց հարցազրուցավարը:

Արմեն Գրիգորյանն էլ իր հերթին պնդեց. «Հայաստանի բոլոր իշխանությունները Թուրքիայի հետ առանց նախապայմանների հարաբերություններ սկսելու կողմնակից են եղել:

Ընդհանուր տարածաշրջանային ապաշրջափակումը, որի մասին կա նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, ինչպես նաև հստակեցված է հունվարի 11-ի հայտարարությունում, նաև ստեղծվել է եռակողմ հանձնաժողով, որն այդ ուղղությամբ աշխատում է, հիմնականում Ադրբեջանի հետ բոլոր հնարավոր ենթակառուցվածքների ապաշրջափակման շուրջ, տրամաբանություն կա, որ այդ ապաշրջափակումն ավելի լայն կոնտեքստ պետք է ունենա: Եվ հենց այդ պատճառով էլ կառավարության ծրագրում մենք այսպիսի մոտեցումներ ենք որդեգրել»:

Ճշգրտմանը՝ այսինքն՝ էլ թշնամի չէ՞,  ԱԽ քարտուղարը հստակ չպատասխանեց՝ արձագանքելով.

«Այսինքն, սրանք են այն մոտեցումները, որոնք կան մեր ծրագրում»:

Հարցին էլ, թե դա չի՞ հակասում մեր անվտանգության ռազմավարությանը, նա պատասխանեց. «Կառավարության ծրագրով նախատեսված է, որ շատ շուտով պետք է թարմացնենք Անվտանգության ռազմավարությունը, ինչպես նաև՝ ռազմական դոկտրինը.  այս հարցերի պատասխաններն այնտեղ կլինեն»:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ