Ucom որոշ բաժանորդների մոտ կապը անսպասելիորեն փոխվել է թուրքսելի (Կարծես թե, ռոումիգի հետ կապ չունի): Այս մասին Facebook-ի իր էջում գրել է մեդիա փորձագետ Սամվել Մարտիրոսյանը:
Ընկերությունից Mediaarm.am-ին տեղեկացրին, որ այժմ համապատասխան մասնագետներն աշխատում են խնդիրը վերացնելու համար:
«Տեխնիկական խնդիրներ են առաջացել, ամենաուշը 20 րոպեի ընթացքում կլուծվի հարցը»,-տեղեկացրին Ucom ընկերության մամուլի ծառայությունից: