MediaArm.am «Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության պետ Արթուր Մելիքյանն ազատվելու է աշխատանքից: Մեզ առայժմ չհաջողվեց պարզել, թե ինչու են Արթուր Մելիքյանին ազատում աշխատանքից, և արդյոք պատճառն ամեն դեպքում նոր աշխատանքն է, թե ոչ։ Սակայն մենք տեղեկացանք, որ ուժային կառույցներում և հատկապես Քննչական կոմիտեում առաջիկայում աշխատանքից նոր ազատվողներ կլինեն, և Մելիքյանը նրանցից առաջինն է:
Այսինքն՝ առաջիկայում ականատես ենք լինելու ուժային համակարգում կարդային ջարդի, և մինչեւ այժմ այս կամ այն պատճառով իշխանությունների տեսադաշտում գտնված պաշտոնյաները հերթով ազատվելու են աշխատանքից, և նրանց փոխարեն նոր նշանակումներ են սպասվում»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։