MediaArm.am Քիչ առաջ խոշոր հրդեհ է տեղի ունեցել Երևանում:
Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան-Աշտարակ ավտոճանապարհի Վահագնի թաղամասի հարևանությամբ գտնվող ինչ-որ շինությունում:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, այս պահին ժամանել է ԱԻՆ ՓԾ Երևանի հրշեջ-փրկարարական ջոկատներից 7 մարտական հաշվարկ: Ժամանել է նաև ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի օպերատիվ խումբը:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ ներսում այրվել են ավտոմեքենաներ, ֆայտոն և այլ իրեր: