Ողբերգական դեպք. Մահացել է Վիլեն Գալստյանը

Իրադարձային mediaarm 2021-06-04 20:02:00 2175
vilen_6fROu.jpg

MediaArm.am  80 տարեկան հասակում կյանքից հեռացել է բալետի հայ արտիստ, պարուսույց, ՀԽՍՀ ժողովրդական արտիստ Վիլեն Գալստյանը: Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է Գալստյանի որդին՝ Դավիթ Գալստյանը:

Վիլեն Գալստյանը ծնվել է Երևանում: 1959թ. ավարտել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանը: 1959-61թթ եղել է Թբիլիսիի Փալիաշվիլու, 1961-72թթ` Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի արտիստ, ապա՝ առաջատար մենապարող: Հանդես է եկել հետևյալ բալետային ներկայացումներում՝ Ա.Խաչատրյանի «Սպարտակ» (Սպարտակ, 1961թ.), «Գայանե» (Արմեն, 1974թ.), Ա.Ադանի «Ժիզել» (Ալբերտ, 1961թ.), Է.Հովհաննիսյանի «Հավերժական կուռք» (Բյուրատ, 1966թ.), «Անտունի» (Անտունի, 1969թ.), «Սասունցի Դավիթ» (Դավիթ, 1976թ.), Է.Արիստակեսյանի «Պրոմեթևս» (Պրոմեթևս, 1967թ.), Ս.Պրոկոֆևի «Ռոմեո և Ջուլիետ» (Ռոմեո, 1970թ.), «Մոխրոտը» (Արքայազն), Պ.Չայկովսկու «Կարապի լիճը» (Զիգֆրիդ, 1972թ.) և այլն: 1972-75թթ և 1977-79թթ ղեկավարել է Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի բալետային խումբը, 1979-83թթ եղել է թատրոնի գլխավոր բալետմայստերը: Բեմադրել է Ա.Խաչատրյանի «Գայանե» (1974թ., 2004թ., նաև լիբրետոյի հեղինակ), «Սպարտակ» (1978թ., 1982թ., 1987թ.), Է.Հովհաննիսյանի «Սասունցի Դավիթ» (1976թ.), Լ.Մինկուսի «Դոն Կիխոտ» (2002թ.) և այլ բալետներ:

Ներկայացումներով հանդեսել է եկել աշխարհի և Խորհրդային Միության բազմաթիվ երկրներում և արժանացել բազմաթիվ մրցանակների:

Եղել է Կրասնոդարի ֆիլհարմոնիայի պարի խմբի ղեկավարը:

Պարել է Մոսկվայի Մեծ թատրոնի, Անգլիայի, Ֆրանսիայի, Ճապոնիայի, ԱՄՆ-ի մեծ բեմերում:

Նկարահանվել է ավելի քան 60 ֆիլմերում՝ «Նռան գույնը» (1969թ.), «Հայկական որմնանկարներ» (1972թ.) և այլն:

1987-88թթ եղել է Մոնտեվիդեոյի «Տեատրու Սոլիս»-ի գլխավոր բալետմայստերը:

1999-2000թթ դասավանդել է Սեուլի բալետի համալսարանում:

1999թ-ից դասավանդել է Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտում (2000թ-ից՝ պրոֆեսոր):

2004թ-ից եղել է Երևանի պարարվեստի պետական ուսումնարանի տնօրենը, 2014թ-ից՝ Երևանի Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի գլխավոր բալետմայստերը:

Արժանացել է մի շարք պետական պարգևների, պատվոգրերի ու մրցանակների Հայաստանում և արտերկրում:

1968թ. արժանացել է դասական պարարվեստի Վառնայի միջազգային մրցույթի ոսկե մեդալին, 1967թ.՝ ՀՀ Պետական մրցանակի և Հայաստանի ժողովրդական արտիստի կոչման, 2001թ.՝ ՀՀ «Մովսես Խորենացի», 2011թ.՝ ՀՀ «Մեսրոպ Մաշտոց» մեդալների, 2013թ.՝ ՀԹԳՄ Հատուկ մրցանակի` թատերարվեստում ունեցած ավանդի համար:

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ