MediaArm.am Երեք օրից տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Նախընտրական քարոզարշավն արդեն ավարտին է մոտենում: Ինչպես ևս սպասելի էր, վարչապետի ժամանակավոր պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը հայտնվել էր ցնցումների մեջ: Նա նորից նախկինների, թալանի, ժողովրդի իշխանության մասին հին ու արդեն իրենց սպառած երգերն էր երգում:
Չնայած Նիկոլ Փաշինյանի բոլոր ջանքերին, այս անգամ չստացվեց հանրության մեծամասնությանը մոլորեցնել: Սրան զուգահեռ գրագետ և ազդեցիկ աշխատանք տարան և դեռ տանում են ընդդիմադիր հիմնական ուժերը՝ Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները: Ընտրարշավին նախկին նախագահներ Լևոն Տեր-Պետրոսյանի, Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի մասնակցությունը ևս ազդեցիկ գործոններ էին: