Նախարարի նոր հրամանը. որտեղ եք պարտավոր բոլորդ դիմակ դնել

Իրադարձային mediaarm 2021-04-15 16:05:00 1491
corona_yuojj.png

MediaArm.am-Առողջապահության նախարարը 2020-ի սեպտեմբերի 11-ին հրաման է ստորագրել  ու սահմանել անհատական պաշտպանության միջոցների ցանկը, կիրառման դեպքերն ու կարգը, սանիտարահամաճարակային անվտանգության կանոները։ Իրավաբան․net-ը հիշեցնում է, թե ինչ սահմանափակումներ են գործում։ ԱՆՀԱՏԱԿԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ԿԻՐԱՌՄԱՆ ԴԵՊՔԵՐՆ ՈՒ ԿԱՐԳԸ 

1. Անհատական պաշտպանության միջոցների (այսուհետ՝ ԱՄՊ) կիրառման դեպքերի և կարգի, սանիտարահամաճարակային անվտանգության կանոնները տարածվում են Հայաստանի Հանրապետության տարածքում գործող պետական կառավարման, տարածքային և տեղական ինքնակառավարման մարմինների, իրավաբանական և ֆիզիկական անձանց, ինչպես նաև նոր կորոնավիրուսային վարակի (COVID-19) դեմ պայքարի միջոցառումների կազմակերպման, իրականացման ու գնահատման գործընթացներին մասնակցող բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող կազմակերպությունների (այսուհետ բժշկական կազմակերպություններ) մասնագետների վրա:

2. Փակ տարածքներում դիմակ կրելը պարտադիր է բոլորի համար, բացառությամբ մինչև 5 տարեկան երեխաների, բնակության վայրում, անձնական ավտոմեքենաներով երթևեկելիս, ծխելիս, խմելիս, սնվելիս, ինչպես նաև Առողջապահության նախարարի կողմից հաստատված սանիտարական կանոններով սահմանված այլ դեպքերի: 3. Բնակության վայրի բնակելի տարածքից դուրս գտնվելիս հանրային բաց տարածքներում դիմակ չկրելու պայմաններն են՝ 1) Տարիքը՝ 0-5 տարեկանը ներառյալ.

2) Հայաստանի Հանրապետության նախագահի, Ամենայն հայոց կաթողիկոսի, վարչապետի, Ազգային ժողովի նախագահի, Սահմանադրական դատարանի նախագահի, Բարձրագույն դատական խորհրդի նախագահի գլխավորությամբ անցկացվող արարողակարգային միջոցառումների ժամանակ ելույթ և ուղերձ ունեցողներ և միջոցառման անմիջական մասնակիցներ (բացառությամբ հանդիսականների, հյուրերի, լրագրողների և սպասարկող անձնակազմի). 3) քրոնիկ շնչառական հիվանդությունների առկայություն՝ ասթմա, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդություն, էմֆիզեմա կամ բրոնխիտ' ծանր շնչառական անբավարարություն, 3-րդ, 4-րդ ֆունկցիոնալ դասի քրոնիկ սրտային անբավարարությունը՝ պայմանով, որ նշված անձինք իրենց մոտ ունենան համապատասխան հիվանդության փաստը հաստատող բժշկական փաստաթուղթ.

4) ֆիզիկական վարժություններ կամ հեծանվավարություն իրականացնելը.

5) բացօթյա հանգստի նպատակով հատուկ առանձնացված վայրերում, հանգստյան գոտիներում և լողափներում, սարերում, անտառներում և նմանատիպ բացօթյա տարածքներում, սակայն ոչ՝ զբոսայգիներում, քաղաքային պուրակներում, բուսաբանական և կենդանաբանական այգիներում, պատմամշակութային վայրեր այցելությունների, ուխտագնացության, որպես տնտեսական գործունեություն կազմակերպված՝ անհատական և խմբային արշավների, էքսկուրսիաների, քայլարշավների, ուղևորությունների և նման բնույթի այլ միջոցառումներին մասնակցությունը.

6) հեռուստահաղորդավարների' հեռուստահաղորդումների և հեռուստածրագրերի հեռարձակման ժամանակ հեռուստատեսային տաղավարում միայնակ գտնվելը.

7) հեռուստահաղորդումների հեռարձակման ժամանակ սուրդոթարգմանություն իրականացնելը.

8) խուլ-համրությունը (խլությամբ տառապող անձինք, որոնք շրթունքների շարժումներին հետևելով են ընկալում խոսքը).

9) մտավոր հետամնացությունը կամ հոգեկան խանգարումները. 10) կոգնիտիվ խանգարումները.

11) դեմքի վնասվածքը կամ բերանի շրջանում դիմածնոտային միջամտությունը.

12) ծխելը, խմելը և սնվելը:

4. Բժշկական կազմակերպություններում բուժանձնակազմի կողմից բժշկական դիմակները ընտրվում և կիրառվում են՝ ելնելով վարակի փոխանցման ռիսկից, իրավիճակից և բուժանձնակազմի գործունեության հանգամանքից:

5. Բժշկական կազմակերպությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ժամանակ օգտագործվող անհատական պաշտպանության միջոցների կիրառման դեպքերը ներկայացված են սույն հրամանի աղյուսակ 1-ում:

6. ԱՊՄ-ի օգտագործումը հիմնվում է ռիսկի ազդեցության մակարդակի և հարուցչի փոխանցման շարժընթացի վրա: Տարբեր սցենարների համար ԱՊՄ-ի սահմանված նվազագույն քանակը կորոնավիրուսային հիվանդությամբ պացիենտներին բժշկական օգնություն և սպասարկում իրականացնելու ժամանակ ներկայացված է սույն հրամանի աղյուսակ 2-ում:
 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ