MediaArm.am Երեկ՝ հունիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Արմավիրի մարզում։
Ժամը 14։40-ի սահմաններում Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 40-ամյա Սամվել Յաժյանը իր վարած Renault մակնիշի ավտոմեքենայով Էջմիածին քաղաքի Արարատյան-Իսիլե-Մուլինո փողոցների խաչմերուկում վրաերթի է ենթարկել հետիոտն՝ Էջմիածին քաղաքի բնակիչ՝ 12-ամյա Լիա Մ-ին։
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդը փախուստի չի դիմել, երեխան էլ տեղափոխվել է «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Գրիգոր Պողոսյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Գարիկ Հովհաննիսյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։ Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Վաղարշապատի բաժնի հերթապահ խումբը՝ օրվա պատասխանատու հերթապահի գլխավորությամբ։
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդ Ս. Յաժյանը ոստիկաններին հայտնել է, որ ինքն աշխատում է «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ում՝ կոյուղու կայանների մաքրման բաժնի պետ։