MediaArm.am-Մայիսի 17-ին, ժամը 07.30-ի սահմաններում, «Նիսան Մաքսիմա» մակնիշի ավտոմեքենան Երևան-Սևան ճանապարհի 13-րդ կմ-ին բախվել է արգելապատնեշին: Այս մասին տեղեկություններ է հայտնում ՀՀ ոստիկանության մամուլի ծառայությունը:
Գերատեսչության փոխանցմամբ՝ 20-ամյա վարորդ Հարություն Մկրտչյանը մահացել է, իսկ երեք ուղևորները մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց: Կատարվում է քննություն: