MediaArm.am-Խոշոր ավիավթար է տեղի ունեցել Ինդոնեզիայում։ Այս մասին տեղեկանում ենք Ria.ru կայքից։ Lion Air ինդոնեզական ավիաընկերության ինքնաթիռը օդ բարձրանալուց 10 րոպե անց կորել է ռադարներից և ընկել ծովը։ Ինքնաթիռում եղել է 185 ուղևոր։
Ինքնաթիռում եղած բոլոր ուղևորները մահացել են, այդ թվում՝ անձնակազմի 4 անդամները։ Ինդոնեզական լրատվամիջոցները նշում են, որ ուղևորների մեջ եղել են մեծ թվով երեխաներ։
Ընդգծենք, որ Boeing 737 ինքնաթիռը մեկնում էր Ինդոնեզիայի մայրաքաղաք Ջակարտայից։ Արդեն հիմա ինդոնեզական լրատվամիջոցները հրապարակել են մահացածների անունները։