MediaArm.am Այսօր՝ հունիսի 8-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 07։30-ից 08։00-ն ընկած ժամանակահատվածում՝ ժողովրդին հայտնի Հայանիստի խաչմերուկում, բախվել են «ԶԻԼ-130» և «Լադա» մակնիշի ավտոմեքենաները։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, բախման հետևանքով ԶԻԼ-ը կողաշրջվել է, 1 հոգի էլ բժշկական օգնություն ստանալու նպատակով տեղափոխվել է «Մասիս» բժշկական կենտրոն։
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչներ Դավիթ Մանուկյանն ու Սահակ Ավետիսյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարում է նույն վաշտի հետաքննիչ Հայկ Մեցոյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորի ինքնւթյունը։