MediaArm.am Այսօր՝ հունիսի 10-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արարատի մարզում։
Ժամը 11-00-ի սահմաններում Արտաշատ-Բերքանուշ գյուղամիջյան ճանապարհին՝ ժողովրդին հայտնի Դալարի խաչմերուկում, բախվել են Toyota Rav-4 և ВАЗ 2101 մակնիշի ավտոմեքենաները։
Ինրպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 2 հոգի «միջին ծանրություն» ախտանիշներով տեղափոխվել են «Արտաշատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 2-րդ դասակի տեսուչ Սասուն Աղաբաբյանն ու ավագ տեսուչ Արտյոմ Բեկլարյանը։
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի հետաքննիչ Արմեն Գաբրիելյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում։
Օպերատիվորեն ժամանել են նաև ոստիկանության Արտաշատի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Դավիթ Պետրոսյանի գլխավորությամբ։
Ոստիկանությունը պարզում է վարորդների և վիրավորների ինքնությունը։