MediaArm.am Երեկ՝ հուլիսի 3-ին, ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում: Ժամը 17:30-ի սահմաններում Ալափարս-Սոլակ խաչմերուկում բախվել են Աբովյան քաղաքի բնակիչ, 43-ամյա Արամ Աջոյանի վարած Mitsubishi Chariot մակնիշի և Արզական գյուղի բնակիչ, 37-ամյա Դավիթ Եիազարյանի վարած Nissan Versa մակնիշի ավտոմեքենաները:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Nissan-ի ուղևոր, Չարենցավան քաղաքի բնակիչ, 36-ամյա Անի Եղիազարյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Չարենցավան» բժշկական կենտրոն:
Դեպքի վայր են ժամանել ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 2-րդ դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Արթուր Պետրոսյանի, դասակի հրամանատար Սարգիս Բագրատյանի գլխավորությամբ:
Տեղում հետաքննական աշխատանքները ղեկավարել է նույն վաշտի ավագ հետաքննիչ Արթուր Մինասյանը, ում կողմից փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:
Օպերատիվորեն ժամանել են նաև ապահովագրական ընկերությունների ներկայացուցիչները:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Դ. Եղիազարյանը աշխատում է ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության Չարենցավանի բաժանմունքում: