MediaArm.am Այսօր՝ օգոստոսի 30-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում:
Ինչպես հայտնում է SHAMSHYAN.com-ը, ժամը 20:30-ի սահմաններում Արցախի պողոտա-Ռոստովյան փողոցի խաչմերուկում բախվել են Երևանի բնակիչ, 38-ամյա Կոլյա Սուքիասյանի վարած, ՀՀ առողջապահության նախարարության հաշվեկշռում հաշվառված «Nissan» մակնիշի և Կոտայքի մարզի բնակիչ, 34-ամյա Մկրտիչ Ֆարիզյանի վարած «Mercedes» մակնիշի ավտոմեքենաները:
Բախման հետևանքով «Nissan»-ը կողաշրջվել է:
Օպերատիվորեն դեպքի վայր են ժամանել Երևանի շտապօգնության մի քանի բժիշկների հերթապահ խմբեր, ովքեր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել 8 վիրավորի, ապա տեղափոխել Երևանի տարբեր հիվանդանոցներ:
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առաջ խոսել, ասում էին, որ շտապօգնության ավտոմեքենան լուսաձայնային ազդանշանները միացած է եղել և հիվանդ տեղափոխելիս է եղել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն:
Ոստիկանությունը պարզում է վիրավորների ինքնությունը: