Զ. Հասանովը մանրամասներ է հայտնել Շուշիի գրավելու վերաբերյալ

Իրադարձային mediaarm 2021-06-27 12:01:00 459
mnshusha091120_CrGN1.jpg

MediaArm.am Զաքիր Հասանովը Շուշիի գործողության ու Հուլուսի Աքարի՝ իրեն պատմածի մասին

Ադրբեջանական զինված ուժերի օրը [26.06.2021] Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը պատմել է Շուշին վերցնելու գործողության մասին:

«Նախագահը [Իլհամ Ալիևը] Շուշիի գործողության կազմակերպման վերաբերյալ մի քանի լուրջ հանձնարարական տվեց։ Ուզում եմ ասել այդ հանձնարարականներից մեկի մասին. նախագահը հատուկ հանձնարարեց, որ գործողությունը ծրագրավորելիս և իրականացնելիս պետք է հաշվի առնել, որ Շուշին մեր մշակութային կենտրոնն է», - ադրբեջանական «Ռեալ» հեռուստաընկերությանը (Real TV) տված հարցազրույցում ասել է Հասանովը։

Ըստ նրա՝ ադրբեջանական կողմը Շուշիի ուղղությամբ հրետանի չի օգտագործել։ «Այսինքն՝ այստեղ մենք մի քանի դժվարություններ ունեինք՝ բաղկացած նրանից, որ նախևառաջ մենք չէինք կարող լրջորեն օգտագործել հրետանին: Ճիշտ է, Շուշիի մերձակայքում մենք հրետանիով ջախջախեցինք հայկական զորքերը, նրանք շատ մեծ կորուստներ ունեցան՝ թե՛ կենդանի ուժի, թե՛ տեխնիկայի առումով: Եթե ​​նայեք համացանցում, տեսանելի է, թե ինչպես են նրանք ցրվել ճանապարհի ողջ երկայնքով. դա Լաչինի միջանցքն է: Հզոր հարված հասցվեց այնտեղ, որտեղ նրանք կենտրոնացած էին», - ասել է Արցախի դեմ սեպտեմբերի 27-ին ռազմական ագրեսիա սկսած պետության պաշտպանության նախարարը:

Զաքիր Հասանովը հիշեցրել է, որ գործողության օրը եղանակն ամպամած է եղել, և որ չէին կարող օգտագործել նաև ԱԹՍ-ներ։ «Եթե ​​հիշում եք, այդ օրերին եղանակը ամպամած էր, ուստի Շուշիի գործողության մեջ մենք չէինք կարող օգտագործել անօդաչու թռչող սարքեր: Դժվարություններ կային նաև հետախուզական աշխատանքներ իրականացնելու հետ կապված: Մենք ոչ էլ օգտագործեցինք ինքնաթիռներ, ուղղաթիռներ», - նշել է նա:

Նրա խոսքերով՝ ռազմական գործողությունը ներառում էր ոչ միայն Շուշիի գրավումը. սկզբում դա վերաբերում էր շրջակայքին, իսկ հետո՝ հենց Շուշիին: «Ինժեներա-սակրավորային զորքերը կարճ ժամանակում անհավանական աշխատանք կատարեցին, հերոսություն ցուցաբերեցին: Կարճ ժամանակում ճանապարհը բացեցին: Այս ճանապարհը ցնցում դարձավ հայերի համար: Նրանք ակնկալում էին մեր հիմնական հարձակումը Շուշիի վրա այլ ուղղությամբ, իրենց ուժերը կենտրոնացրին այլ տեղում: Մեր ինժեներական զորքերի հերոս զինվորներն ու սպաները կարճ ժամանակում ճանապարհ բացեցին», - հավելել է Ադրբեջանի պաշտպանական գերատեսչության ղեկավարը։

Զաքիր Հասանովը նաև անդրադարձել է 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին հսկայական աջակցություն ցուցաբերած Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին։ «Այստեղից ուզում եմ խոսել մեր հերոս հրետանավորների մասին: Նույնիսկ բարձրաստիճան, հարգված ռազմական մասնագետների մասին. չեմ թաքցնի, որ սա մի անձնավորություն է, որին ես շատ հարգում եմ՝ Թուրքիայի ազգային պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը: Նա աշխարհահռչակ ռազմական մասնագետ է: Պատերազմից հետո մենք նրան մի քանի կադր ցույց տվինք, ու նա ասաց. «Զաքիր փաշա՛, նա կրակում է, ինչպես ատրճանակից»: Այսինքն՝ խոսքը հարվածների բարձր ճշգրտության մասին է», - ասել է նախարարը:

«Եվ Շուշիի գործողությունը և ընդհանուր առմամբ Հայրենական պատերազմը, գերագույն գլխավոր հրամանատարի ղեկավարությամբ Ադրբեջանի գրավյալ տարածքների ազատագրումը ոսկե տառերով կգրվի Ադրբեջանի պատմության մեջ», - ընդգծել է Ադրբեջանի Պնախարարը:

Հիշեցնենք, որ Շուշին կորցնելու մասին հայկական կողմը հայտարարել էր նոյեմբերի 9-ին։ «Առ այսօր, ցավոք, պետք է խոստովանենք, որ անհաջողությունների շղթան դեռ մեզ ուղեկցում է, ու Շուշի քաղաքն ամբողջությամբ դուրս է մեր վերահսկողությունից, և այս մասին հուսադրող կամ ոգևորող բոլոր տեսակի քարոզչական թեզերը, բացի իրականության զգացողությունը կորցնելուց, մեզ ոչինչ չեն տալիս», - նոյեմբերի 9-ին ֆեյսբուքյան իր էջում գրել էր Արցախի նախագահի մամուլի խոսնակ Վահրամ Պողոսյանը։ 

Իսկ մինչ այդ Հայաստանի և Արցախի իշխանությունները 44-օր շարունակ ստում էին Արցախի պատերազմում հայկական կողմի իրական վիճակի մասին։

2020 թվականին սեպտեմբերի 27-ին Թուրքիայի աջակցությամբ խախտելով Մադրիդյան «ուժի չկիրառման» սկզբունքը՝ Ադրբեջանը հարձակվեց Արցախի վրա և 44-օրյա պատերազմի արդյունքներով օկուպացրեց նրա տարածքի զգալի մասը։

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ