Զինված ավազակային հարձակում Գեղարքունիքի մարզում. տուժողը եղել է 90-ամյա կին

Իրադարձային mediaarm 2021-07-05 18:46:00 117
befunky-collage_wmOxl.jpg

MediaArm.am Այսօր՝ հուլիսի 5-ին,  դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 12:15-ի սահմաններում «Մարտունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Մարտունու բաժին ահազանգ է  ստացվել, որ շտապօգնության բժիշկների խումբը կանչով մեկնել է Վաղաշեն գյուղի տներից մեկը, որտեղ զույգ ականջի բլթակների պատռված վերքով տանը հայտնաբերել են բնակչին:

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության պետ Արթուր Մկտրչյանը, ոստիկանության Մարտունու բաժնի պետ Ստեփան Հակոբյանը:

Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության  և նույն վարչության Մարտունու քննչական բաժնի խումբը՝ մարզային քննչական վարչության պետ Կարապետ Համբարձումյանի, Մարտունու  քննչական բաժնի պետ Արթուր Ավագյանի  և ավագ քննիչ Արման Հովհաննիսյանի գլխավորությամբ: Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ տուժածը նշված գյուղի բնակիչ, 90-ամյա Ռոզա Կ.-ն է:

Մինչ բժիշկները տարեց կնոջն օգնություն էին ցուցաբերում, ոստիկաններն ու քննիչները  ձեռնարկված անհրաժեշտ օպերատիվ-հետախուզական և քննչական միջոցառումների արդյունքում  տաք հետքերով   պարզել են, որ տարեց կնոջ նկատմամբ դիմակավորված, դանակով զինված ավազակային հարձակում է կատարել  նույն գյուղի բնակիչ, 44-ամյա Ադիբեկ Մելքոնյանը:

Պարզվել է, որ տականքը  դիմակավորված ու դանակով զինված մուտք է գործել տարեց կնոջ տուն, քաշելով նրան տնից հանել է դուրս, ծեծի ենթարկել,  բռնություն կիրառել, այնուհետև քաշել ու պոկել է ոսկյա ականջօղերը,  պարանոցի ոսկյա կախազարդը, իսկ հետո դանակով վնասել ձախ ձեռքի նախաբազկի հատվածը ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ ու դիմել փախուստի:

Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության, ոստիկանության Մարտունու բաժնի քրեական հետախուզության և համայնքային ոստիկանության  բաժանմունքների ծառայողները կարճ ժամանակում պարզում  են կասկածյալի գտնվելու հավանական վայրերը , ապա գյուղում հայտնաբերում են նրան և բերման ենթարկում ոստիկանության Մարտունու բաժին:

Ճիվաղի մոտ   հայտնաբերվում է հանցագործության գործիք հանդիսացող դանակը, բժշկական դիմակը:  Հայտնաբերվում է նաև տարեց կնոջ պարանոցից հափշտակած կաղազարդն ու ականջօղերից մեկը: Փաստի առթիվ Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Մարտունու քննչական բաժնում ՀՀ քր օր-ի 175 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

Գ. Շամշյանի տեղեկություններով՝ կասկածյալ Ա. Մելքոնյանը ոստիկանության Մարտունու բաժնից ներկայացել է Մարտունու քննչական բաժին, որտեղ էլ քննիչի որոշմամբ ձերբակալվել է: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: 

Поделиться
Класс
Send
Поделиться
Класс
Send
img3593_UZKKO.jpeg

Վարկեր ունեցող քաղաքացիները աջակցություն կստանան․ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ

img8244exlpf_rGu1t.jpeg

Երևան-Մոսկվա չվերթի տոմսերը կտրուկ թանկացան․ Ինչ արժեն այս պահին

jpg45thumb_pnBIn.jpg

Տեղեկացեք․ Ջուր չի լինելու դեկտեմբերի 13-ից 26-ը

img6228_PzzEM.jpeg

Սպանվել է Վրաստանի ամենահայտնի տրանսգենդեր մոդելը. ՖՈՏՈ

img6222_F-UCd.jpeg

Բացառիկ լուսանկարներ՝ ընտանիքի անդամների կյանքը խլած վթարից

img6686_bvd-4.jpeg

2 ժամկետային զինծառայող կրակել են իրար վրա, 2-ն էլ վիրավոր են

img6062_R4iBF.jpeg

Առեղծվածային դեպք՝ Արմավիրում

img6045_ZYwMN.jpeg

Վարդան Ղուկասյանն ահազանգում է մանկապղծության նոր դեպքի մասին. Տեսանյութ

img7479_Th-VY.jpeg

Անձրև, ամպրոպ, քամու ուժգնացում. Եղանակը ՀՀ-ում

img2855_BdhbL.jpeg

Երկրաշարժ՝ Հայաստանում

img6018_M4D5z.jpeg

«Օրինակ ինչի՞ ա մեր սեղաններին միշտ՝ երբեմն անգամներով ավել սնունդ, քան պետք ա ուտել՝ կշտանալու համար»․ Փաշինյան

img6016_6ibeM.jpeg

Տեսանյութ. Ընտանիքով գնում էին Ռուսաստան. Այսօր տեղի կունենա երեխաների հուղարկավորությունը

img5994_tfebG.jpeg

Որպես անհետ կորած որոնվող 14-ամյա Հռիփսիմե Ավագյան հայտնաբերվել է․ Ինչ է հայտնի դեպքից

img5992_0ZMSN.jpeg

«Mercedes»-ը բախվել է ավազով բարձված «ԶԻԼ»-ին. 10-ամյա քույրն ու 3 ամսական եղբայրը մահացել են

img5879_qI8b1.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է` ինչպես են երեխաներին վրաերթի ենթարկել Երևանում

img5714_Hx4N1.jpeg

«Սա աղետ է». Թաթուլ Հակոբյան

img5710_VhS5T.jpeg

Ողբերգական վթար-հրդեհ Արմավիրի մարզում. Կա 2 զոհ

img5682_G3DSu.jpeg

Մորը սպանած 26-ամյա երիտասարդը հայտնաբերվել է

img5663_A4IWM.jpeg

Խոշոր Ավտովթար՝ Արարատի մարզում. Մայրն ու նրա 3 փոքրիկ երեխաները տեղափոխվել են հիվանդանոց

img5653_G4cmQ.jpeg

Մայրը շատ լավ կին էր, գոռացել է օգնություն, բայց արդեն ուշ էր․ մինուճար որդին սպանել է մորն ու փախել․ նոր մանրամասներ

img5659_kTJ96.jpeg

Վիրահատության ընթացքում երեխային կորցրած ծննդկանը լսել է՝ ինչպես են բժիշկները վիճում․ նոր մանրամասներ՝ ողբերգական դեպքից․ ՏԵՍԱՆՅՈւԹ

img5657_88xgs.jpeg

20-ամյա ծննդկան Մարինե Պողոսյանը մահացել է բժիշկների պատճառով․ մանրամասներ

img5653_OkPUn.jpeg

Երևանում 26-ամյա որդին սպանել է մորը

img5646_QUjPY.jpeg

«Երևանում 7-9 բալ ուժգնությամբ երկրաշարժ հնարավո՞ր է». լրագրողը՝ Սոս Մարգարյանին

img5637_ueMuI.jpeg

Տեսախցիկը ֆիքսել է Երևանում տեղի ունեցած ողբերգական վթարը. Տեսանյութ